Հունվարի 8-ին Հռոմում եւ Պալերմոյում ջերմաստիճանային 40-ամյա ռեկորդները գերազանցվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով Epson Meteo օդերեւութաբանական կենտրոնին:

Իտալիայի մայրաքաղաքում եւ Սիցիլիայի խոշորագույն քաղաքում համապատասխանաբար 19.6 եւ 24.1 աստիճան է գրանցվել: Հռոմում նախորդ առավելագույն ջերմաստիճանը արձանաագրվել էր 2013-ի հունվարին, երբ ջերմաչափը ցույց էր տվել 19 աստիճան ըստ Ցելսիուսի:

Օդերեւութաբանների խոսքով՝ իտալական անգամ մեղմ ձմեռվա համար անսովոր եղանակը հաստատվել է սիրոկկոյի շնորհիվ՝ քամու, որը աֆրիկյան անապատներից տաք օդային հոսանքներ է բերում:

+20 ջերմաստիճանը սակայն Հռոմում երկար չի տեւել. երեքշաբթի արդեն անձրեւ է տեղացել, ջերմաստիճանը հասել է +13-ի, իսկ շաբաթվա վերջին եղանակը կվերադառնա այս ժամանավա համար իր սովորական վիճակին: