Ահաբեկչություն քարոզող նյութերը պետք է հնարավորինս շուտ հեռացվեն համացանցից: Հունվարի 9-ին Բրյուսելում համացանցային ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նման պահանջով դիմել է ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը: Նրա կարծիքով՝ նման նյութերը պետք է հեռացվեն համացանցից «1-2 ժամվա ընթացքում», փոխանցում է DW-ն:
Միեւնույն ժամանակ Ավրամոպոլուսը ընդգծել է համացանցային ընկերությունների պատասխանատվությունը ահաբեկչական հարձակումների կանխարգելման համար: Նրա տվյալներով՝ 2017 թվականին Եվրամիության երկրներում կատարված հարձակումների մեծ մասը ծրագրված էին ինտերնետով կամ նրանց մասնակիցները հավաքվել էին համացանցից:
Դիմիտրիս Ավրամոպոլոսի խոսքով՝ այս մոտեցումը «անհրաժեշտության դեպքում» կարող է փոխվել, իսկ համապատասխան կանոններին տրվել օրենսդրական կարգավիճակ: Մինչեւ հունվարի վերջ ձեռնարկատերերը պետք է տրամադրեն նոր տվյալներ, որոնք «որոշիչ կլինեն հետագա քայլերի որոշման համար»:




























