Ղրղզստանում Ժոգորկու Կենեշ խորհրդարանի պատգամավորները ազգային «ակ կալպակին» (սպիտակ գլխարկ) մշակութային խորհրդանիշի կարգավիճակ տալու մասին օրինագիծ են նախապատրաստել:
Փաստաթղթով պաշտոնատար անձինք, այդ թվում երկրի նախագահը արտերկրում պարտավոր է այն կրել, իսկ անարգանքի դեպքում քրեական պատասխանատվություն է նախատեսվում, հաղորդում է Newsru-ն:
Մի քանի պատգամավորներ առաջարկել են «ակ կալպակը» ազգային դրոշի, օրհներգի եւ զինանշանի հետ միասին ազգային խորհրդանիշ համարել:
Արտասահմանում պաշտոնական այցերի ժամանակ նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաեւ կառավարության անդամները, պաշտոնական պատվիրակության ներկայացուցիչները «պարտավոր են ղրղզական ազգի մշակութային հիմնադրամի հանրայնացման եւ ավանդույթների պահպանման նպատակով կրել ակ կալպակը»:
Ազգային գլխարկը պետք է պատրաստվի միայն բնական թաղիքից՝ «մաքուր բրդի»ավելացմամբ, ինչը նույնպես նշված է օրինագծում: Մարտի 5-ը, օրինագծի համաձայն, առաջարկվում է ընդունել Ակ կալպակի օր: Արգելվում է գլխարկն այլ նպատակով օգտագործել:




























