Անգլիական Օլթրինգեմ քաղաքի աղջիկների քերականական դպրոցի ուսուցիչներին արգելել են աշակերտուհիներին «աղջիկներ» անվանել, որպեսզի չվիրավորեն տանսգենդերներին, հայտնում է Daily Mail-ը:
Ծնողներին հասցեագրած նամակում դպրոցի տնօրեն Ստեֆանի Ջիլը գրել է, որ դպրոցն արձագանքել է մարտահրավերներին, որոնց բախվում են ուսանողները, որոնք հարցականի տակ են դնում իրենց գենդերային ինքնությունը կամ իրենց աղջիկների հետ չեն նույնացնում:
Ուսուցիչներին հրահանգվել է աշակերտներին դիմելիս օգտագործել «ուսանող» բառը: Ըստ որում՝ դպրոցի անվանումից «աղջիկներ» բառը չի հանվի:
Որոշ տեղացիներ բացասաբար են արձագանքել այս նորամուծությանը:




























