2017թ. դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ գտնվող եւ միայն այսօր հացադուլը դադարեցրած «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ դրանով պայմանավորված են նրան տեղափոխել ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:  Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արմինե Ֆանյանը՝ նշելով, որ քիչ առաջ է տեսակցել պաշտպանյալին, նա եղել է առողջական վատ վիճակում, հյուծված եւ դժվարությամբ է կարողացել հաղորդակցվել: Արմինե Ֆանյանը նշեց, որ երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Արմեն Բիլյանն ուշագնաց է եղել, դրանով պայմանավորված էլ, ամենայն հավանականությամբ, նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Արմեն Բիլյանը հացադուլով պահանջում էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ից իրեն տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ: