Վաշինգտոնի Trump International հյուրանոցի վարկանիշը ԱՄՆ-ում ամենատարածված Yelp հավելվածում գրեթե կրկնակի անկում է ապրել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով CNN-ը:
Yelp-ի տվյալներով՝ դա տեղի է ունեցել, երբ հյուրանոցային էջին սկսել են կարծիքներ թողնել «կեղտոտ խորշ» արտահայտությամբ, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքային հանդիպումներից մեկի ժամանակ օգտագործել էր զարգացող երկրների մասին խոսելիս: Ինչպես նշվում է, հյուրանոցի էջին հունվարի 11-ից 17-ը 800 այդպիսի գրառում է արվել, եւ արդյունքում 5-ից 4 աստղ ունեցող հյուրանոցի վարկանիշը իջել է մինչեւ 2 աստղ:
«Կեղտոտ խորշ» պիտակը ստանալուց հետո Trump International Hotel-ի վարկանիշը կտրուկ ընկել է
Հասանելի է
русскийՏեղադրություն




























