Լոնդոնի ոստիկանությունը թռիչքից մի քանի րոպե առաջ ձերբակալել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող British Airways ավիաընկերության օդաչուին, հաղորդում է Daily Mail թերթը:

Պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Լոնդոնի Գեթվիք օդանավակայանից  Մավրիկիոս ուղեւորվող  2063-րդ ռեյսի  ժամանակ։

Ուղեւորներն օդաչուի վրայից  զգացել են ալկոհոլի հոտ  եւ ոստիկանություն են կանչել: Տղամարդը ձերբակալվել է:

Հունվարի 18-ին ժամը 20.20-ի սահմաններում մոտ 300 ուղեւոր տեղափոխող ինքնաթիռը պետք է օդ բարձրանար,  սակայն թռիչքը հետաձգվել է 22.56-ին: 11 ժամ անց  նրանք հաջողությամբ վայրէջք են  կատարել  հունվարի 19-ին, ժամը 14.07-ին: