Միացյալ Նահանգներն «ամեն կերպ» կձգտեն պատասխանատվության ենթարկել նրանց, որոնք մեղավոր են Սիրիայում քիմիական զենքի օգտագործման համար, ներառյալ Անվտանգության խորհրդի, ՄԱԿ մեխանիզմների միջոցով եւ դաշնակիցների հետ համատեղ նախաձեռնությունների միջոցով: Այս մասին ասվում է Համաշխարհային կազմակերպության ԱՄՆ մշտական ներկայացուցչության կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ Դամասկոսի մերձակայքում գտնվող Արեւելյան Գուտեում նոր քիմիական հարձակման մասին տեղեկատվության հետ կապված, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ամերիկյան կողմը միջադեպի համար մեղադրում է «Սիրիայի ռեժիմին»: ԱՄՆ մշտական ներկայացուցչությունում ենթադրյալ հարձակումն անվանվել են «միջազգային իրավունքի նորմերի եւ «սեփական քաղաքացիների կյանքի նկատմամբ դաժան անտարբերության» եւս մեկ դրսեւորում:

«ԱՄՆ-ն ամեն ինչ կանի պատասխանատվության ենթարկելու  համար, այդ թվում` ՄԱԿ Անվտանգության խորհրդի, Քիմիական զենքի արգելման կազմակերպության, Սիրիայում հետաքննությունների ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հանձնաժողովի, Սիրիայի միջազգային, անաչառ եւ անկախ մեխանիզմի եւ  Քիմիական զենքի օգտագործման անպատժելիության դեմ միջազգային գործընկերության միջոցով», - ասված է դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ: 

Թուրքական «Ձիթենու ճյուղը» Սիրիայում. քրդերը խոստանում են հակահարված տալ (ֆոտո)