Բենթոն քաղաքի (Քենթուքի նահանգ) դպրոցում աշակերտներից մեկը կրակ է բացել, վիրավորվել է 19 մարդ, երկու աշակերտ սպանվել է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նահանգապետ Մեթ Բեւինը, ելույթը հեռարձակել են տեղական հեռուստաալիքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ներկայումս 19 մարդու բժշկական օգնություն են ցույց տալիս, նրանցից 14-ը հրազենային վնասվածքներ են ստացել», - ասել է Բեւինը: «Հրազենային վնասվածքներ ստացած 14 մարդկանցից երկուսը մահացել են», - ավելացրել է նա: Ըստ նրա՝ 15-ամյա աշակերտուհին տեղում մահացել է, իսկ 15-ամյա աշակերտը՝ հիվանդանոցում: Ինչպես պարզաբանել է Բեվինը, կրակողը 15-ամյա պատանի է եղել, նրան տեղում ձերբակալել են:
Նահանգի ոստիկանության պետ Ռիչարդ Սանդերսը, իր հերթին, ասել է, որ աշակերտը կրակել է ատրճանակից: Սանդերսի խոսքով, նրան մեղադրանք է ներկայացվելու սպանության եւ սպանություն փորձի համար: Որոնք են եղել աշակերտի շարժառիթները, դեռեւս չի հաղորդվում:




























