Qualcomm անլար կապի մշակման եւ ուսումնասիրման ամերիկյան ընկերությունը Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացված մոտ 1 մլրդ եվրոյի տուգանքը կբողոքարկի: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, նշվում է Qualcomm-ի հայտարարության մեջ:
Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) Apple-ի մատակարար Qualcomm ընկերությանը 997 մլն եվրոյով տուգանել էր LTE չիպեր արտադրողների շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար:
«Qualcomm-ը կտրականապես դեմ է այդ որոշմանը եւ Եվրոպական ընդհանուր իրավասության դատարանում անհապաղ այն կբողոքարկի», - նշվում է հայտարարության մեջ:
«Մենք վստահ ենք, որ Apple-ի հետ այս համաձայնագիրը չի խախտել ԵՄ հակամենաշնորհային կանոնները եւ բացասաբար չի ազդել շուկայական մրցակցության կամ եվրոպական սպառողների վրա», - հայտարարության մեջ մեջբերվել է Qualcomm-ի գործադիր փոխնախագահ Դոն Ռոզենբերգի խոսքը:
Եվրահանձնաժողովը Qualcomm ընկերությանը 997 մլն եվրոյով տուգանել է




























