Սերժ Սարգսյանը Հայաստանի մասին խոսումէ կենտրոնական հեռուստատեսության լեզվով, որտեղ ամեն ինչ լավ է, ընտրությունները կատարյալ են, մարդւո իրավունքները պաշտպանվում են բարձր մակարդակով, կոռուպցիայի դեմ էլ ակտիվ պայքար է մղվում։ Այդ մասին այսօր՝ հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահի խոսքը։
Ըստ Գորգիսյանի, Հայաստանում ոռուպցիայի դեմ պայքար երբեւէ լուրջ չի տարվել, ընդհակառակը, ամեն կերպ խթանում են կոռուպցիան։ «Հերթական ուտոպիստական մոտեցումն էր, խոսել մի բանի մասին, որը գործնականում գոյություն չունի։ Նույնպիսի տրամաբանությամբ էլ կառավարությունը հանդես է գալիս Ազգային Ժողովում»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։
Գորգիսյանը նշել է, որ ընտրական համակարգի փոփոխություններին զուգահեռ նաեւ կեղծիքներ են եղել։ Ըստ պատգամավորի, եվրոպացիները մտածում են, որ եթե ընտրություններին չեն կրակում, չեն ծեծում, չեն սպանում, ուրեմն կարելի է ասել, որ ընտրություններն արդար էին։




























