Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատարանում կհարցաքննվեն «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանն ու Պավլիկ Մանուկյանը:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հունվարի 26-ին, Սեֆիլյանի գործով ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդեց հարցաքննության հրավիրել Վարուժան Ավետիսյանին ու Պավլիկ Մանուկյանին: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը բավարարեց միջնորդությունը: Ավետիսյանն ու Մանուկյանը կհարցաքննվեն փետրվարի 2-ին: Տիգրան Եգորյանը միջնորդեց նաեւ հարցաքննության կանչել Գարեգին Չուգասզյանին, սակայն, դատարանը մերժեց այդ միջնորդությունը:
Դատական նիստը շարունակվում է:
Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանն ու Գեւորգ Սաֆարյանը նիստերի դահլիճում չեն, նախորդ նիստում դատարանը սանկցիա էր կիրառել նրանց նկատմամբ՝ հեռացնելով դահլիճից:




























