Հայ ազգային կոնգրեսի անդամ, նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը կարծում է, որ երկրում ստեղծված իրավիճակը հանգեցնելու է պայթյունի, հանրության  հանդարտությունը թվացյալ է։ Այս  մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է   Արամ Մանուկյանը։

«Քաղաքական դաշտում կիսավեր վիճակ է, քաղաքական վախը իր գործն անում է։ Մարդիկ տեսնում են, որ հանցագործը կարող է դիվանագիտական անձնագիր ունենալ, «ՍԱՍ» գրուպի Արտակը կարող է  սպառնալիքներով ձայն հավաքել ենթականերից ու չպատժվել, բեսպրեդելը մարդկանց սպանել է։ Անպայման պայթյուն լինելու է, հասարակության մեջ  ամբարված էներգիան դուրս է թափվելու։ Սա թվացյալ, ժամանակավոր հանդարտություն է»,–ասաց Արամ Մանուկյանը։  

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ հանրությունը փողոց դուրս կգա, եթե չվախենա իշխանության մահակներից. «Էն էլ ինչ պահանջ կա փողոց դուրս գալու։ Տեսե՞լ եք մի մարդ, որը չի անիծում Հանրապետականին, չե՞ն տեսնում՝ հանցագործներն ինչ են անում, իշխանության վախից դուրս չեն գալիս մարդիկ։ Հայաստանի իշխանությունները մեր ժողովրդին ավելի են խեղճացրել ու քշել անկյուն։ Բազմաթիվ զինվորների հետ եմ խոսել, որ զորացրվել են բանակից, ներկայացրել են՝ ինչպես է անցել ընտրությունը։ Հրամանատարները շարք են կանգնեցրել եւ վախեցրել են, տվել են 9 քվեաթերթիկ ու ասել՝ 8–ը հետ կբերես, եթե չէ, կունենաս լուրջ պրոբլեմ»,–ասաց ընդդիամդիր գործիչը՝ պնդելով, որ վախի պատճառով այսօր մարդիկ փողոց դուրս չեն գալիս։