Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը մամլո դիվանի նոր պատասխանատու կընտրի։ Գործող պատասխանատու Արթուր Ղահրամանյանը ավարտել է իր աշխատանքն այդ պաշտոնում։
«Ավարտելով իմ աշխատանքը Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) շրջանավարտ վարչության կազմում՝ մամլո դիվանի պատասխանատուի պաշտոնում՝ իմ խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ երկար տարիների արդյունավետ եւ բովանդակալից համագործակցության համար:
Շնորհակալ եմ 130-ամյա մեր կուսակցության աշխատանքներին հետեւելու եւ գործունեության հանրայնացմանն ուղղված համատեղ ջանքերի համար:
Առաջիկա օրերին Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) նորընտիր վարչությունը հանդես կգա հայտարարությամբ, եւ կհայտարարվի հաջորդիվ մամլո դիվանի պատասխանատուի անունը»,- նշել է Ղահրամանյանը։




























