Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 35–րդ դատարանում տեղի է ունեցել 11 միջազգային իրավապաշտպանների դեմ գործով հերթական դատական նիստը։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ դատական նիստի ժամանակ դատարանը ազատ է արձակել 11 իրավապաշտպաններից միակ կալանքի տակ գտնվող Թաներ Քըլըչին։
Վերջինս հանդիսանում է Amnesty International–ի Թուրքիայի գրասենյակի ղեկավարը։




























