Ամերիկացի զինվորականները անհաջող փորձարկում են իրականացրել, խնդիր էր առաջադրվել  Հավայան կղզիների տարածքից խոցել ուսումնական հրթիռը։Այս մասին հաղորդել է ԱՄՆ ղեկավարության ներկայացուցիչը, փոխանցում է «Գոլոս Ամերիկի»-ն։

Կառավարական մարմինների ներկայացուցիչը հայտնել է, որ հրթիռն արձակվել է «Ինջիս» հակահրթիռային համակարգերից։

Raytheon ընկերության կողմից մշակված եւ Ճապոնիայում պատրաստվող հրթիռն օգտագործվում է միջին ռադիուսի հրթիռների դեմ պայքարի համար։