Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր՝ փետրվարի 1-ին, երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան՝ Ալմաթի քաղաքում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Կառվարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախատեսված է նաեւ վարչապետի մասնակցությունը եւ ելույթը «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» խորագրով միջազգային համաժողովին: