ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետ Թոմաս Շանոնը կդադարի պաշտոնավարել Պետդեպարտամենտում: ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով օգնականը աշխատանքից ազատվում է 35 տարվա դիվանագիտական ծառայությունից հետո (2016 թ. ընտրություններից հետո իշխանության փոխանցման ժամանակ նույնիսկ ղեկավարել է Պետդեպարտամենտը), հայտնում է «Կոմերսանտ»-ը։

Թոմաս Շանոնը գլխավորում էր նաեւ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով աշխատանքային խումբը։

Դիվանագետը հայտարարել է, որ հրաժարականը պայմանավորված է «անձնական պատճառներով եւ իրեն ընտանիքին նվիրելու ցանկությամբ»։