Ֆիլ անունով արջամուկը նախանշել է, որ ձմեռը կերկարի եւս 6 շաբաթով։ Փենսիլվանիայում Ֆիլ անունով արջամուկը տեսել է իր ստվերը, ինչը նշանակում է, որ ձմեռը կերկարի եւս 6 շաբաթով։ Հակառակ դեպքում, այն կնշանակեր վաղահաս գարուն, տեղեկացնում է USA Today-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆիլ արջամուկը միշտ չէ, որ ճիշտ է կանխատեսում, բայց միեւնույն է՝ շատ հայտնի է։
Արջամկան օրը Կանադայում եւ ԱՄՆ-ում ավանդական տոներից է, որն ամեն տարի նշվում է փետրվարի 2-ին։ Համարվում է, որ այդ օրը պետք է հետեւել արջամկներին եւ նրանք վարքից դատողություններ կատարել գարնան գալուստի շուրջ։




























