Ամերիկյան Noble Energy ընկերությունը հայտարարել է, որ Իսրայելի ափերի մոտ հայտնաբերված «Լեւիֆան» գազի հանքավայրը համապատասխանում է այն ծավալին, որի մասին ավելի վաղ կանխատեսել է սեյսմիկ փորձաքննությունների արդյունքում:
Ինչպես տեղեկացնում է Газета.Ru, իսրայելյան գազի խոշորագույն հանքավայրի՝ «Լեւիֆանի» ծավալը, որը վերջին տասնամյակում աշխարհում հայտնաբերված գազի հանքավայրերից ամենանշանակալիցն է, կազմում է մոտավորապես 453 մլրդ խմ: Այն 80 տոկոսով ավելին է, քան արդեն պեղված «Տամար» հանքավայրից:
Ամերիկյան Noble Energy ընկերությունը, որին պատկանում է «Լեւիֆանի» բաժնետոմսերի 39,66 տոկոսը, մտադիր է հասնել հաջորդ գազատար շերտին, որտ գտնվում է 7,2 հազ. մետր խորության վրա, որտեղ, երկրաբանների կանխատեսումներով, կարող է հայտնաբերվել է 1,2 մլրդ բարել ծավալով նավթ:
Իսրայելի իշխանությունը ենթադրում է, որ «Լեւիֆանի» եւ «Տամարի» հանքավայրերի մշակումը 100 տարի կապահովի երկրի էներգետիկ անկախությունը եւ թույլ կտա դառնալ բնական գազի արտահանող հայտնել է Expert-ը:




























