Թուրքական ոստիկանությունը Բուրսայում եւ Ստամբուլում 10 մարդ է ձերբակալել: Նրանց կասկածում են Ալ Քայիդա ահաբեկչական ցանցի հետ կապ ունենալու մեջ, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ձերբակալվածները հրաժարվել են պատասխանել ոստիկանների հարցերին: Հարցաքննությունը կշարունակվի դեկտեմբերի 31-ին, երբ նաեւ կլուծվի պաշտոնական մեղադրանքի խնդիրը:

Պետք է նշել, որ նախկինում եւս ահաբեկիչների հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալվածները հետագայում ապացույցների բացակայության պատճառով դատարանի կողմից ազատ են արձակվել: