«Գազպրոմը» պարտք է մնացել Վրաստանին ռուսական գազը Հայաստան տարանցելու համար: Այդ մասին ամփոփիչ ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին:

Վարչապետը չի հստակեցրել պարտքի չափը, բայց հայտարարել է, թե Թբիլիսին պահանջելու է »գումարներն այն ժամանակ, երբ կցանանա», հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

Նշենք, որ երբ Վրաստանն իրեն ապահովեց ադրբեջանական գազով, «Գազպրոմը» ստիպված էր վճարել ռուսական գազը Հայաստան տարանցելու դիմա: Նախկինում Մոսկվան եւ Թբիլիսին բավարարվում էր բարտերով: