Մենք ձեզ հետ ենք, ինչպես մեկ միասնական ամերիկյան ընտանիք: Այս մասին Ֆլորիդայում ողբերգության կապակցությամբ իր ուղերձում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Հրաձիգը սպանել է 17 մարդու եւ վիրավորել  է առնվազն 14 մարդու: Ամբողջ երկիրն այժմ աղոթում է մահացածների համար», - ասել է նա: - Մենք ձեզ հետ ենք, եւ մենք անելու ենք այն ամենը, ինչն անհրաժեշտ է ձեր ցավը թեթեւացնելու համար ... Ձեր տառապանքները նաեւ մերն են (տառապանք): Մենք ձեզ հետ ենք, որպես միասնական ամերիկյան ընտանիք»:

Նա շնորհակալություն է հայտնել դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներին ցուցաբերած քաջության համար: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ապագայում մտադիր է այցելել Ֆլորիդա` աջակցելու զոհերի եւ տուժածների ընտանիքներին եւ «տեղում շարունակել համակարգել հետաքննությունը»:

Նախագահը նշել է, որ վարչակազմը  «համագործակցում է տեղական իշխանությունների հետ»՝ վարելով հետաքննություն եւ մտադիր է հատուկ ուշադրություն դարձնել հոգեկան խանգարումների խնդիրներին: Այս թեման կլինի գլխավորը երկրի ղեկավարության հետ Արդարադատության նախարարության եւ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ առաջիկա հանդիպումների ընթացքում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 19-ամյա Նիկոլաս Կրուզը Ֆլորիդայում հրաձգության հետեւանքով դիտավորությամբ 17 մարդու սպանելու մեղադրանքով կալանավորվել է:

Հրաձգությունը դարձել է ԱՄՆ դպրոցներում տեղի ունեցած ամենասարսափելի զանգվածային սպանություններից մեկը: 15 մարդ վիրավորվել է: