Թուրքիան երբեք քիմիական զենք չի կիրառել Սիրիայում իր գործունեության շրջանակներում եւ միշտ հոգատարություն է ցուցաբերել քաղաքացիական բնակչության նկատմամբ:Այս մասին հաղորդում է Reuters գործակալությանը հայտնել է թոուրքական դիվանագիտական աղբյուրը։

«Դրանք անհիմն մեղադրանքներ են: Թուրքիան քիմիական զենք երբեք չի կիրառել: «Ձիթենու ճյուղ» օպերացիայի ժամանակ մենք հոգում ենք քաղաքացիական բնակչության մասին, - նշել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը հայտնել էր, որ Սիրիայի հյուսիսում Աֆրին քաղաքի շրջակայքում Էլ-Մզեյնա բնակավայրի վեց բնակիչներ տուժել են թունավոր գազով լիցքերի կիրառումից։

Աֆրինի բժիշկները ենթադրում են, որ թուրքական զորքերը քլոր են կիրառել