Փետրվարի 16-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 1978 թ. ծնված Արամ Խ.-ն եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է տանը աշխատելիս:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.10-ի սահմաններում, Արամ Խ.-ն Գեղանիստ գյուղի Կենտրոնական ճանապարհի միջնամասում, ավտոմեքենաները վարելու եւ միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանել է 1982 թ. ծնված Աշոտ Գ.-ի եւ 1987 թ. ծնված Լեւոն Գ.-ի հետ, ինչի ընթացքում հարվածել են իրար ձեռքերով եւ սուր կտրող-ծակող գործիքով պատճառելով վնասվածքներ:

Նույն օրը, ժամը 21.55-ին, վիճաբանության ընթացքում ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոց է ընդունվել նաեւ Լեւոն Գ.-ն:

Հանգամանքները պարզվում են:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք սուր կտրող-ծակող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: