Փետրվարի 16-ին ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 17.35-ին, պարանոցի կոտրվածք վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 32-ամյա տղամարդ եւ հայտնել, որ նշված վնասվածքը ստացել է փետրվարի 16-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Կեչուտ թաղամասում գտնվող իրենց անասնագոմի տանիքից վայր ընկնելու հետեւանքով:

Պարզվել է, որ հիշյալ տղամարդը վնասվածքը ստացել է փետրվարի 15-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՈւԱԶ-31514» մակնիշի ավտոմեքենայով Ջերմուկ-Գնդեվազ Մ2 ճանապարհի 4-րդ կմ-ին ինքնավթարի ենթարկվելու հետեւանքով:

Կատարվում է քննություն: