Թունիսի մի բնակիչ հունվարի 5-ին գազի բալոն է պայթեցրել Մալիի մայրաքաղաք Բամակոյում Ֆրանսիայի դեսպանատան մոտ:
Հարձակվողի մոտ ատրճանակ է եղել, բայց, չնայած դրան, անհապաղ ձերբակալվել է:
Թունիսցին քննիչներին ասել է, թե «Մաղրիբի Ալ-Քաիդայի» անդամ է: Առայժմ չի հստակեցվում, թե ինչ նպատակներ է նա հետապնդել:
Պայթյունն աննշան վնասվածքներ է հասցրել դեսպանատան դարպասներին: Միջադեպի արդյունքում թեթեւ վնասվածքներ են ստացել անցորդներից երկուսը: Մեկի մոտ այրվածքներ են, մյուսի մոտ` հրազենային վնասվածք:





























