«Թուրքական ավիաուղիների» (Turkish Airlines) ինքնաթիռի առեւանգման փորձ ձեռնարկած թուրքը հոգեկան հիվանդ է եղել, եւ ոստիկանության հարցաքննության ընթացքում հայտնել է, որ ոչ մի առեւանգում էլ չի ձեռնարկել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Միջադեպը տեղի է ունեցել Օսլո-Ստամբուլ չվերթի Boeing 737-800 ինքնաթիռում:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, «Թուրքական ավիաուղիների» Օսլո-Ստամբուլ չվերթի ուղեւորները վնասազերծել են տղամարդուն, ով փորձում էր ներխուժել օդաչուների խցիկ, սպառնում էր պայթեցնել ինքնաթիռն ու պահանջում էր վերադառնալ Նորվեգիա:

Թռիչքի ժամանակ 40-ամյա Կումա Յասարը անսպասելիորեն դահուկորդի դիմակ է հագել եւ սկսել է սպառնալիքներ հնչեցնել` պահանջելով ետ շրջել ինքնաթիռը: Երբ նրան վնասազերծել են ուղեւորներից երկուսը, պարզվել է, որ ոչ մի պայթուցիկ էլ չկա:

Boeing 737-800-ը` 60 ուղեւորներով եւ անձնակազմի 7 անդամներով բարեհաջող վայրէջք է կատարել Ստամբուլում` ժամը 21:30-ին: տուժածներ չկան: