Սիրիայում ԱՄՆ–ի նպատակների եւ «ամոթալի» Ռուսաստանի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը ոչ մի կապ չունի իրականության հետ, «ամոթալի» բառը վերաբերում է ԱՄՆ–ին Լիբիան մասնատելու, Հարավսլավիան բաժանելու, Իրաքում պատերազմ հրահրելու համար, հայտարարել է  Պետական դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։

 «Թրամփի հայտարարությունների դրդապատճառներն հասկանալի են՝ ԱՄՆ–ին պետք է իրեն վերագրել ահաբեկչության դեմ տարված միանշանակ հաղթանակը՝ առավելագույնս ստորադասելով Ռուսաստանի եւ գործընկերների դերը սիրիական կարգավորման հարցում»,–ասել է Սլուցկին։

Ավելի վաղ Թրամփն նշել էր, որ  Ռուսաստանի, Իրանի ու Սիրիայի գործողությունները խայտառակություն են հումանիտար տեսակետից. «Այն, ինչ այդ երեք երկրներն անում են մարդկանց հետ վերջին ժամանակներս, ամոթալի է»։

Թրամփը «ամոթալի» է անվանել Սիրիայում Ռուսաստանի ու Իրանի վարքագիծը