ԱՄՆ-ն շարունակում է Դամասկոսը սեւացնելու փորձեր ձեռնարկել Սիրիայում քվազիպետություններ ստեղծելու սցենարների իրականացման համար: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Պորտուգալիայի ԱԳ նախարար Աուգուշտու Սանտուշ Սիլվայի հետ բանակցությունների արդյունքներով տեղի ունեցած մամուլի ասուլիսում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:  

«Նման կարգի աղբյուրների փորձերը, իհարկե, կշարունակվեն մեկ նպատակով՝ կառավարական ուժերին սեւացնել ու անարգել, նրանց մեղադրել բոլոր մահացու մեղքերի, ռազմական հանցագործությունների մեջ, որպեսզի հետեւողականորեն իրականացնեն այն գործողությունները, որոնք արդեն նկատում ենք Սիրիայի արեւելյան շրջաններում, որտեղ ԱՄՆ-ն իրականացնում է, ինչպես համոզված եմ, քվազիպետության ստեղծման սցենար, Սիրիայի մասնատման սցենար»,- հայտարարել է Լավրովը:

Լավրովը աղբյուրների թվում, որոնցից նման նպատակներով տեղեկություններ կստացվեն, նշել է Մարդու իրավունքների սիրիական դիտարանը, որը տեղակայված է Լոնդոնում, ինչպես նաեւ «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպությունը: