Լիբանանը շահագրգռված է իր հարավային սահմանին հանգստության եւ կայունության պահպանմամբ, սակայն դրա հետ մեկտեղ Իսրայելի կողմից ագրեսիայի պարագայում պատրաստ է պաշպանել իր ինքնիշխանությունը։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Միշել Աունը, որը բանակցություններ է անցկացրել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների հարցով տեղակալ Ժան Պյեր Լակուրայի հետ Բաաբդա պալատում, փոխանցում է Al Wataniya գործակալությունը։
Աունը միջազգային հանրության ուշադրություն հրավիրել է այն հանգամանքի վրա, որ Իսրայելը «շարունակվում է կանոնավոր կերպով խախտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւը եւ ներխուժել Լիբանանի օդային տարածք` Սիրիայի վրա հարձակվելու համար»: Նրա խոսքով, այս փորձերը խախտում են Լիբանանի ինքնիշխանությունը։




























