Սիրիայի Արեւելյան Գուտայում փետրվարի 27-ից սկսած ամեն օր կհայտարարվեն հումանիտար ընդմիջումներ, հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյյ Շոյգուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Սա արվում է նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով։
Նրա խոսքով, հումանիտար միջանցքը կբացվի Արեւելյան Գուտայում խաղաղ բնակիչների դուրս գալու համար, կորդինատները կհայտարարվեն շուտով։
«Նախանցյալ օրն ընդունվել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2401 որոշումը։ Ռուսաստանի նախագահի հանձնարարականով խաղաղ բնակչության շրջանում զոհերի բացառման համար փետրվարի 27-ից՝ այսինքն, վաղվանից, 09։00-ից 14։00-ն կգործի հումանիտար ընդմիջումներ։




























