ԱՄՆ Մերիլենդ նահանգի երկու վարչական շենքերում հունվարի 6-ին ռումբեր են պայթել: WTOP ռադիոկայանի տվյալներով, պայթյունի պահին նռնակները տուփերում են եղել:

Առաջին պայթյունը որոտացել է Մերիլենդ նահանգի Հանովեր քաղաքում` տրանսպորտի դեպարտամենտում: Պայթուցիկ երկրորդ սարքը գործի է դրվել Աննապոլիս քաղաքի պետդեպարտամենտի շինությունում:

Պաշտոնական իշխանությունները տուժածների մասին ոչին9 չեն հայտնում, սակայն տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ թեթեւ վնասվածքներ 1 ստացել 1-ից 6 մարդ: Հոսպիտալացման կարիք չի զգացվել:

Միջադեպի այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում: