Ռուսաստանը կշարունակի աջակցել սիրիական բանակին ահաբեկչության սպառնալիքի վերջնական վերացման գործում: Այս մասին, ելույթ ունենալով Ժնեւում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ)  Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանին բարձր մակարդակի հատվածի շրջանակներում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք անընդունելի ենք համարում ահաբեկիչներին «լավերի» եւ «վատերի» բաժանելը, հատկապես, երբ դա արվում է ծայրահեղականների կողմից հայտարարագրվող նպատակներից կամ ֆինանսավորման աղբյուրներից ելնելով,- նշել է Ռուսաստանի արտգործնախարարը, - Ռուսաստանը կշարունակի համառորեն պայքարել նման երկակի ստանդարտների արատավոր երեւույթի դեմ, այդ թվում նաեւ՝ աջակցություն ցուցաբերելով սիրիական բանակին ահաբեկչության սպառնալիքի վերջնական վերացման գործում»: