Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին իր սկանդալային հրաժարականից հետո առաջին անգամ այցելել էր Ռիադ  եւ հանդիպել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ, հաղորդում է AFP- ն:

Սալմանի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են «երկկողմ հարաբերությունները եւ վերջին զարգացումները Լիբանանում»: Սպասվում է նաեւ հանդիպում թագաժառանգ Մոհամեդի հետ:

Հիշեցնենք, որ Հարիրիի վերջին այցը Ռիադ ավարտվեց վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին երկարատեւ հայտարարությամբ, ինչը Լիբանանում ներքաղաքական ճգնաժամի պատճառ դարձավ: Նոյեմբերի սկզբին Հարիրին գնաց Սաուդյան Արաբիա եւ երկու օր անց հայտարարեց, որ հրաժարական է տվել, քանի որ Լիբանանում իր կյանքը վտանգի տակ է: Լիբանանում հայտարարեցին, որ Հարիրիին Ռիադում ուժով են պահում: Արդյունքում Հարիրին երեք շաբաթ անց՝ այցելելով Եգիպտոս, ԱՄԷ եւ Կիպրոս, վերադարձավ Լիբանան: Վերադառնալով նա ասաց, որ որոշել է մնալ վարչապետի պաշտոնում: