Մերձավոր Արեւելքում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը մասնակցել է Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցում կազմակերպված Սումգայիթի հայ բնակչության ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել Լիբանանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը եւ Լիբանանի հայ համայնքի ու հոգեւոր դասի ներկայացուցիչներ։
Միջոցառման մասնակիցները նաեւ ծաղկեպսակներ են զետեղել եկեղեցու խաչքար-հուշակոթողի առջեւ՝ ի հիշատակ սումգայիթյան ջարդերի զոհերի։






























