Վատիկանը Հայաստանում ներկայացուցիչ կունենա: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ է նշանակել Չիտանովայի արքեպիսկոպոս Նորին Գերազանցություն գերաշնորհ Ժոզե Ավելինու Բետանկուրին: Այս մասին տեղեկացնում է Վատիկանի մամուլի ծառայությունը: