Երեւանում փետրվարի 28-ին ծեծի ենթարկված տրանսգենդերի վիճակը ծանր կայուն է։ Այդ մասին NEWS.am-ին հայտնել է «Հերացի» հիվանդանոցային համալիրի մամուլի քարտուղար Շուշան Դանիելյանը։

Նրա խոսքով, տուժածի մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, մարմնի տարբեր հատվածներում առկա են քերծվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդեր: Վիճակը գնահատվում է ծանր կայուն, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, փետրվարի 28-ի գիշերը  հարձակում են գործել տրանսգենդերի վրա: «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության իրավաբան Վահե Մանուկյանը նշել էր, որ դեպքը տեղի է ունեցել Մաշտոցի պողոտայում գտնվող նրա տանը: Բռնության ենթարկված անձը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ նա Վերակենդանացման բժանմունքում է. «Ծեծել նրան եւ այրել են նրա կողմից վարձակալվող բնակարանը։ Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է»:

Նշենք, որ հանցագործություն կատարած անձը հայտնի է, նա փախուստի մեջ չէ, նյութեր են նախապատրաստվում: