Հյուսիսային Կորեան պաշտոնապես առաջարկել է Հարավային Կորեային առանց նախապայմանների երկկողմ բանակցություններ սկսել երկու երկրների միջեւ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար:

ԿԺԴՀ-ն առաջարկում է հանդիպում կազմակերպել հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին՝ Քեսոն սահմանամեձ բնակավայրում, գրում է «ՌԻԱ նովոստին»:

Երկու օր առաջ Հարավային Կորեան արդեն մերժել էր Հյուսիսի նման առաջարկը, դա համարելով «անլուրջ» եւ «երկխոսության քարոզչական առաջարկ»:

Նշենք, որ իրավիճակը Կորեական թերակղզում մնում է լարված այն բանից հետո, երբ ԿԺԴՀ-ն կրակ բացեց հարավկորեական Յոնպհյոնդո կղզու ուղղությամբ: Այդ հակամարտության հետեւանքով զոհեր եղան, այդ թվում երեխաներ եւ կանայք: