Հայաստանի համար Թուրքիայի հետ ստորագրված արձանագրությունները իրավաբանական առումով այլեւս գոյություն չունեն: Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նա նշեց, որ Թուրքիան 3 նախապայման էր առաջ քաշում, որոնք հայկական կողմի համար անընդունելի էին, քանի որ արձանագրությունների էությունը հանգում էր 2 կողմից որեւէ նախապայմանի բացակայությանը:
Քաղաքական գործչի կարծիքով՝ միջազգային հանրությունը մեղքի իր բաժինն ունի այն հարցում, որ այս արձանագրությունների վավերացման համար Թուրքիայի վրա բավարար ճնշում չի գործադրվել: Դրանով աջակցել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Անկարայի դիրքորոշմանը, որի համաձայն՝ հայկական կողմը պետք է միակողմանի զիջումների գնա: «Հայաստանում արդեն վարժվել են Թուրքիայի նման քաղաքականությանը: Մասնավորապես՝ նրան, որ նա կձգտի Հայաստանը մեկուսացնել եւ շրջափակումը շարունակել»,- նշեց Մանոյանը:
Խոսելով համատեղ զորավարժությունների մասին, որոնք Նախիջեւանում անցկացնում են Թուրքիան եւ Ադրբեջանը, նա նշեց, որ սա Երեւանի վրա յուրատեսակ ճնշում է, որպեսզի վերջինն ավելի համաձայնողական լինի ղարաբաղյան հարցում:
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի նախագահն իր հրամանով հայ-թուրքական արձանագրությունները անվավեր են համարվել:




























