Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ մարտի 2-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Վրաստանի վարչապետին  ուղեկցել են տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանը, Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։

Կվիրիկաշվիլին ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ։