Թայվանը մտադիր է ավելացնել իր ռազմական բյուջեն`տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման ավելի մեծ հնարավորություններ ունենալու համար: Այդ մասին հայտարարել է Թայվանի վարչապետ Լայ Ցինդեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Տարածաշրջանում առկա մարտահրավերների հետ կապված Թայվանը կավելացնի պաշտպանական ծախսերը, որպեսզի կարողանա ասիական երկրներին օգնել տարածաշրջանում խաղաղություն պահպանելու ջանքերում», - հայտարարել է Լայ Ցինդեն Տայպեյում Արեւելյան Ասիայի Խաղաղության ֆորումին:

Սակայն, վարչապետռը չի հստակեցրել ինչ գումարի մասին է խոսքը։

Նրա խոսքով, Թայպեյը մտադիր է նաեւ  ջանքեր ներդնել Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ ԱԽ պատժամիջոների իրականացման համար։

2017 թվականի հոկտեմբերին Թայվանը ներկայացրել է 2018 թվականի ռազմական բյուջեի նախագիծ , որի արժեքը 10.7 մլրդ դոլար էր կազմում։