Իրանի հարավում գտնվող լեռներում՝ ATR-72 ուղեւորատար ինքնաթիռի կործանման վայրում, որոնողական խմբերն ինքնաթիռի սեւ արկղն են հայտնաբերել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Tasnim գործակալությանը եւ տեղական իշխանություններին:

«Դենայի բարձունքներում գտնվող փրկարարները կարողացել են գտնել Թեհրանից Յասուջ թռչող ATR-72 ինքնաթիռի սեւ արկղը»,-գործակալությունը մեջբերում է Կոհգիլուե-Բոյերահմեդ նահանգի ճգնաժամային իրավիճակների հարցերով շտաբի պետի տեղակալ Ազիզա Ֆեյլիին: Ըստ նրա՝ սեւ արկղն արդեն լեռներից իջեցրել են:

Փետրվարի 18-ին Թեհրան-Յասուջ չվերթը իրականացնող Aseman Airlines ավիաընկերության ATR-72 ինքնաթիռը թռիչքից մոտ մեկ ժամ անց անհետացել էր ռադարներից:

Ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Իրանի Իսֆահան նահանգի Սեմիրոմ քաղաքի մոտակայքում՝ մխրճվելով Դենայի լեռնաշղթային:

Ինքնաթիռում 66 մարդ է եղել, այդ թվում, անձնակազմի անդամները: Բոլորը մահացել են: Ներկայումս ինքնաթիռի վթարի զոհերի հայտնաբերման գործողությունը շարունակվում է:

Իրանի հատուկ ծառայությունները չեն կարողանում հասնել լեռներում կործանված օդանավի աղետի վայր

Իրանում վթարվել է 60 ուղեւորով օդանավ