Իսլանդիայում տվյալների մշակման կենտրոններից գողացել են շուրջ 600 համակարգիչ, որոնք օգտագործվում էին բիթքոինների եւ այլ կրիպտոարժույթների «արդյունահանման» համար:

Այս մասին հաղորդում է The Associated Press- ը:

Ոստիկանության տվյալներով՝ սա երկրում կատարված հանցագործությունների ամենամեծ շարքն է: Հզոր համակարգիչները, որոնք դեռ չեն հայտնաբերվել, արժեն գրեթե 2 միլիոն դոլար:

Չորս գողություններից երեքը տեղի են ունեցել դեկտեմբերին, չորրորդը` հունվարին, սակայն իշխանությունները մինչ այդ չեն բացահայտել այդ տեղեկությունները` հույս ունենալով գտնել գողերին:

Իրավապահները ձերբակալել են մոտ 11 մարդու, այդ թվում տվյալների կենտրոնի պահակին: Ռեյկյանեսի շրջանային դատարանի դատավորը որոշել է, որ երկու անձինք պետք է մնան կալանքի տակ: