ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ Վաշինգթոնն այլեւս չի վարելու առեւտրային քաղաքականություն, որը թույլ է տվել այլ երկրներին շահույթ ստանալ: Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է Twitter-ի իր էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ն ամեն տարի 800 մլրդ դոլարի առեւտրային դեֆիցիտ ունի մեր «շատ հիմար» առեւտրային գործարքների ու քաղաքականության պատճառով: Մեր աշխատատեղերն ու փողերը տրվել են այլ երկրներին, որոնք տարիներ շարունակ օգտվել են մեր հաշվին», - գրել է ամերիկացի առաջնորդը:

The United States has an $800 Billion Dollar Yearly Trade Deficit because of our “very stupid” trade deals and policies. Our jobs and wealth are being given to other countries that have taken advantage of us for years. They laugh at what fools our leaders have been. No more!

— Donald J. Trump (@realDonaldTrump) 3 марта 2018 г.

«Նրանք ծիծաղել են  այն բանի վրա, թե որքան տխմար են եղել մեր առաջնորդները: Դա այլեւս չի կրկնվի», - վստահեցրել է նա:

  «Եթե Եվրամիությունը ցանկանում է շարունակել այնտեղ գործող ամերիկյան ընկերությունների համար բարձրացնել առանց այդ էլ բարձր սակագները եւ խոչընդոտները, ապա մենք պարզապես հարկեր կսահմանենք իրենց մեքենաների վրա, որոնք ազատորեն ներմուծվում են ԱՄՆ», - գրել է Սպիտակ տան ղեկավարը:

Նրա խոսքով, Եվրամիության իշխանությունները «անհնարին են դարձրել» Եվրոպայում ամերիկյան մեքենաների վաճառքը:

If the E.U. wants to further increase their already massive tariffs and barriers on U.S. companies doing business there, we will simply apply a Tax on their Cars which freely pour into the U.S. They make it impossible for our cars (and more) to sell there. Big trade imbalance!

— Donald J. Trump (@realDonaldTrump) 3 марта 2018 г.

Պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսային սակագները կտարածվեն բոլոր երկրների վրա. ԱՄՆ առեւտրի նախարար

Թրամփը մտահոգված չէ ալյումինի եւ պողպատի ներմուծման մասին իր որոշումից հետո ֆոնդային շուկայի անկմամբ

ԵՄ-ն վճռական պատասխան կտա ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի ներմուծման համար մաքսային սակագների ներդրմանը

ԱՀԿ ղեկավարը անհանգստացած է Թրամփի որոշումից