ԱՄՆ-ն պատրաստ է Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններ սկսել, սակայն դրա պայմանը միջուկային մշակումներից Փհենյանի հրաժարվելն է: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ լրագրողական «Գրիդիրոն ակումբ եւ հիմնադրամ» կազմակերպության հիմնադրման տարեդարձին նվիրված հանդիսավոր ընթրիքի ժամանակ: Նրա արտահայտությունները հրապարակել են նրան ուղեկցած լրագրողները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրանց խոսքով՝ պետության ղեկավարը, մասնավորապես, հայտարարել է, որ չի բացառում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ուղիղ բանակցությունները: Նա նաեւ պնդել է, որ Փհենյանը կապ է հաստատել Վաշինգթոնի հետ եւ խնդրել բանակցություններ սկսել, սակայն Թրամփը պատասխաննել է, որ երկրի իշխանությունները «նախ պետք է հրաժարվեն միջուկային նյութերից»:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հանրապետությունը ԱՄՆ-ի հետ բանակցությունների կգնա առանց նախապայմանների: «Մենք բարձր մակարդակով բանակցությունների վերջին տասնամյակներին Միացյալ Նահանգների հետ երբեք դիմակայության մեջ չենք եղել, եւ դա տեղի չի ունենա նաեւ ապագայում»,- ընդգծել էին Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ից:

Սեուլը Փհենյան կուղարկի հատուկ բանագնացների՝ ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ երկխոսությանը նպաստելու համար 

ԿԺԴՀ-ն անվանել է ԱՄՆ հետ բանակցելու պայմանները 

Սեուլի եւ Փհենյանի բանակցությունները կարող են ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ երկխոսության հաստատման բերել․ Մուն Չժե 

Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի նախագահին հրավիրել է Փհենյան

Հայտնի են Հարավային Կորեայի նախագահի հետ ԿԺԴՀ պատվիրակության բանակցությունների մանրամասները