Նախագահ Դոնալդ Թրամփը եւ Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն քննարկել են առեւտրի հարցերը եւ Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան համաձայնագիրը (NAFTA):

Ինչպես հաղորդում է Սպիտակ տունը, զրույցի ընթացքում Թրամփը շեշտել է իր հավատարմությունը Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան համաձայնագրին, որը արդար է բոլոր երեք երկրների համար:

1994 թվականին Միացյալ Նահանգների, Կանադայի եւ Մեքսիկայի միջեւ ստորագրված համաձայնագիրը ներկայումս պայմանները վերանայելու մասին բանակցությունների առարկա է հանդիսանում : Ըստ Թրամփի՝ այժմ NAFTA- ն ԱՄՆ առեւտրի դեֆիցիտի պատճառն է:

Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսային սակագները կարող են չեղյալ համարվել Կանադայի եւ Մեքսիկայի համար, եթե նրանք NAFTA-ի հարցում ԱՄՆ համար առավել բարենպաստ պայմանների համաձայնեն:

Թրամփը նշել է Կանադայի եւ Մեքսիկայի համար պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսային սակագների չեղարկման նախապայմանները