Շանհայում հայտնվել է Չինաստանում առաջին կապսուլաձեւ հյուրանոցը: Վերջինս տեղակայված է քաղաքի կենտրոնում. այն բաղկացած է 68 «համարներից», որոնցից յուրաքանչյուրի երկարությունը ոչ ավել քան 2,2 մետր է, իսկ բարձրությունն ու լայնությունը՝ 1,1 մետր: «Համարները» համալրված են բոլոր հարմարություններով՝ ներառյալ հեռուստացույցով, անլար ինտերնետով: Հյուրանոցի «համարում» մեկ օր ապրելու արժեքը 13,3 դոլար է, գրում է «Ռիա Նովոստին»:

Հյուրասենյակներից բացի, հյուրանոցում առկա է նաեւ հանգստի, ծխելու սենյակներ եւ սանհանգույց: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հյուրանոցում դռներ չկան, գրում է պարբերականը: Սենյակներն արտաքին աշխարհից բաժանվում են ընդամենը շարժական անթափանց էկրաններով: Մասամբ նաեւ այդ պատճառով է, որ նման հյուրանոցի բնակիչներ Շանհայում կարող են լինել միայն տղամարդիկ: