Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամմեդ բեն Սալմանն ասել է, որ չորս արաբական պետությունների կողմից Քաթարի շրջափակումը կարող է տասնամյակներ շարունակվել՝ համեմատելով այս իրավիճակը Կուբայի՝ Միացյալ Նահանգների կողմից երկարատեւ շրջափակման հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Քաթարի շրջափակումը կարող է տասնամյակներ տեւել, ինչպես ԱՄՆ-ի կողմից Կուբայի շրջափակումն էր»,- ԶԼՄ-ների հետ հարցազրույցում ասել է Մոհամմեդ բեն Սալմանը, որից հատվածներ ներկայացրել է «Ալ-Ահրամ» թերթը:
Միեւնույն ժամանակ, թագաժառանգը նշել է, որ ինքը անձամբ չի զբաղվում Քաթարի խնդրով, «որի ամբողջ բնակչությունը չի գերազանցում Եգիպտոսի մեկ փողոցի բնակչությանը»: «Ես դրանով չեմ զբաղվում: Այս գործը նույնիսկ նախարարը չի վարում»,- ասել է բեն Սալմանը, ով նաեւ զբաղեցնում է փոխվարչապետի եւ պաշտպանության նախարարի պաշտոնը:
Սաուդյան Արաբիայում թույլ են տվել Քաթարի երկարատեւ շրջափակման հնարավորությունը
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























