Մարտի 7-ին, ժամը 20:17 անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իր հորից ստացել է հրաժեշտի հաղորդագրություն, որով հայտնել է, որ ինքը գտնվում է Դավիթաշենի կամրջի վրա: Հնարավոր է քաղաքացին ինքնասպանություն գործի:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Մինչ փրկարարների կանչի հասնելը՝ կամրջի վրա հերթապահություն իրականացնող ոստիկանները կանխել են 1963 թ. ծնված Գ. Հ-ի ինքնասպանության փորձը:

Քաղաքացին գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:

Փրկարարները եւ ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային՝ կանխելով նրա՝ ինքնասպանություն գործելու հետագա փորձերը: